Հայտնի է դարձել Պեդրիի վնասվածքի տեսակն ու ապաքինման ժամկետը
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Բլաուգրանայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի կիսապաշտպան Պեդրին, ով, սակայն, 41-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց` դաշտում տեղը զիջելով Սերժի Ռոբերտոյին։
Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, փետրվարի 17-ին Պեդրին բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ 20-ամյա ֆուտբոլիստը վնասել է աջ ոտքի ծնկատակի ջլերը։
Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների` իսպանացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 3-4 շաբաթով։
Այդ ընթացքում Պեդրին բաց կթողնի ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան հանդիպումը (փետրվարի 23), այնպես էլ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում մարտի 2-ին «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք խաղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Իսպանիայի գավաթ, Մանչեսթեր-Յունայթեդ, Պեդրի, Ռեալ Մադրիդ