Հայտնի է դարձել Մեսսիի` ՊՍԺ-ի հետ կնքվելիք պայմանագրի ֆինանսական մանրամասները
Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» արդեն նախկին հարձակվող Լեո Մեսսին շատ մոտ է ՊՍԺ տեղափոխությանը։
Հայտնի են դարձել արգենտինացի ֆուտբոլիստի` փարիզյան ակումբի հետ կնքվելիք պայմանագրի ֆինանսական մանրամասները։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Մեսսիի տարեկան աշխատավարձը կազմելու է 40 մլն եվրո։ Նա ևս 30 մլն եվրո էլ ստանալու է ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու և այդ ակումբն ընտրելու համար։
Նշվում է, որ կողմերը պայմանագիրը կնքելու են «2+1» ձևաչափով։
Աղբյուրի փոխանցմամբ` Լեո Մեսսիի հայրն ու գործակալը` Խորխե Մեսսին, դեռևս չի ծրագրում մեկնել Փարիզ, որպեսզի ավարտին հասցնի իր որդու տեղափոխությունը. նա այդ ամենն անելու է հեռավար հարթակների օգնությամբ։
Սպասվում է, որ «Փարիզը» 34-ամյա ֆուտբոլիստին կներկայացնի օգոստոսի 10-ին։ Հայտնի է նաև, որ ՊՍԺ-ն այդ օրվա համար ամրագրել է ողջ Էյֆելյան աշտարակը։
Հավելենք, որ ներկա պահին «Պարի Սեն-Ժերմենի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Նեյմարն է, ով տարեկան վաստակում է 35 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2000 թվականից։ 2003 թ. նա նորամուտը նշեց «կապտանռնագույնների» գլխավոր թիմում, որի կազմում մինչ օրս անցկացրել է 778 հանդիպում` դառնալով 672 գոլի և 305 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ