Հայտնի է դարձել` ինչ է Մեսսին ասել ԱԱ-2022-ի եզրափակիչի վճռորոշ 11-մետրանոցից առաջ
Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսսին Կատարում կայացած աշխարհի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվիրել է իր երջանկահիշատակ տատիկին։
Ինչպես տեղեկացնում է El Grafico-ն, տեսախցիկները ֆիքսել են, թե ինչ է ասել Մեսսին Ֆրանսիայի դեմ կայացած եզրափակիչ հանդիպման վճռորոշ 11-մետրանոցից առաջ։
Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսին Գաբրիել Մոնտիելի վճռորոշ հարվածից առաջ ասել է հետևյալ խոսքերը.
«Տատիկ, դա կարող է տեղի ունենալ այսօր»։
Մեծ է հավանականությունը, որ 35-ամյա ֆուտբոլիստն այդ խոսքերով նկատի է ունեցել աշխարհի չեմպիոն դառնալու իր երազանքը։
Բոլորին է հայտնի, որ Մեսսին գոլ խփելուց հետո հաճախ այն նվիրում է իր տատիկին` երկու ձեռքի ցուցամատը պահելով վերև։
Նշենք, որ Մեսսիի տատիկը` Սելիան, մահացել է 1998 թվականին։ Հենց Սելիան է արգենտինացի ֆուտբոլիստին առաջին անգամ տարել մարզման։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինան 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային (խմբ.` հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով)` դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Մունդիալ-2022, ՊՍԺ, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական