Հայտնի է դարձել, թե որքան գումար կարող է ծախսել Նյուքասլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում
Ինչպես տեղյակ եք, «Նյուքասլը» նոր սեփականատեր ունի ` ի դեմս Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամի, որը ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի 80%-ը։
Այդ ամենը թույլ կտա «կաչաղակներին» արդեն 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրջ ներդրումներ կատարել։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, ակումբի նոր ղեկավարները, ՖԻՖԱ-ի ֆինանսական fair-play-ի սահմաններում, կարող են 2022 թ. հունվարի 1-ից բացվող տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել 223 մլն եվրո գումար։
Ընդ որում` տրանսֆերային այդ բյուժեին հասնելու համար նշանակալից դեր է ունեցել այն, որ «Նյուքասլի» նախկին սեփականատեր Մայք Էշլին ունեցած գումար չի վատնել, այլ ծախսել է խնայողաբար։
Բացի այդ, աղբյուրի փոխանցմամբ, «կաչաղակների» աշխատավարձերի բյուջեն ամռանը կրճատվել է 12 մլն եվրոյով, ինչը նույնպես էականորեն խթանել է տրանսֆերային նման հնարավորույթունների ստեղծմանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# PIF, Մայքլ Էշլի, Նյուքասլ, Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամ, տրանսֆերներ