Հայտնի է դարձել Դիբալայի վնասվածքի լրջությունը․ նա կարևոր հանդիպումներ բաց կթողնի
«Յուվենտուսը» պաշտոնական կայքում հրապարակել է Դիբալայի վնասվածքի բժշկական զննության արդյունքները, որը կիսապաշտպանը ստացել էր Ա սերիայի 17-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ կայացած տնային հանդիպման ժամանակ (3։1)։
Արգենտիանցի ֆուտբոլիստը վնասել է ձախ ծնկի կապանները, որոնց վերականգնումը կտևի 15-20 օր։ Դիբալան միանշանակ բաց է թողնելու Ա սերիայի հաջորդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպումը (հունվարի 17), ինչպես նաև՝ «Նապոլիի» դեմ կայանալիք Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը (հունվարի 20)։
27-ամյա ֆուտբոլիստը իտալական Ա սերիայի շրջանակում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
# Ա Սերիա, Ինտեր, Յուվենտուս, Նապոլի, Պաուլո-Դիբալա, Սասուոլո