Հայտնի է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն նորեկը

Հայտնի է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն նորեկը

22/06/2020 - 12:40

Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը ճանաշվել է մրցաշրջանի լավագույն նորեկ։

Կանդացի ֆուտբոլիստը լավագույնի կոչման համար պայքարում առաջ է անցել «Բորուսիա Դորտմունդի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին, «Բորուսիա Մյունխենգլադբախի» վինգեր Մարկուս Թյուրամին, «Շալկե-04»-ի եզրային պաշտպան Ջոնջո Կենիին, ինչպես նաև «Քյոլնի» ձախ վինգեր Իսմայիլ Յակոբսին։

Հիշեցնենք, որ Ալֆոնսո Դևիսը «Բավարիայի» շարքերը համալրել է 2019 թվականի հունվարին։ Այդ ժամանակ մյունխենյան ակումբը «Վանկուվերին» խաղացողի տրանսֆերի համար վճարել է 10 մլն եվրո։ Խաղացողը Բունդեսլիգայում նորամուտը նշել է ընթացիկ մրցաշրջանում։

Դևիսը նոմինալ ձախ վինգեր է, սակայն «Բավարիայի» հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների վնասվածքներով պայմանավորված մարզչական շտաբը ստիպված եղավ օգտագործել որպես ձախ պաշտպան։ Փորձարկում բավականին հաջող ստացվեց և կանադացի ֆուտոբլիստն ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան ակումբի կազմում Բունդեսլիգայի շրջանակում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ Բունդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում «Վերդերի» դեմ կայացած արտագնա խաղում (0։1) 19-ամյա պաշտպանը զարգացրել է 36,51 կմ/ժ արագաություն՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաարագավազ ֆուտբոլիստը։ Այդ ցուցանիշը ամենաբարձրն է եղել սկսած այն պահից, երբ Գերմանիայում կիրառվում են վիճակագրական տեխնոլոգիաները։ Դևիսը գերազանցել է «Բորուսիա Դորտմունդի» եզրային պատշպան Աշրաֆ Հակիմիի ցուցանիշը, որը 2019 թվականի դեկտեմբերին զարգացրել էր 36,2 կմ/ժ արագություն։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023