Հայտնի են Կումանի և Բարսելոնայի միջև կնքվելիք պայմանագրի մանրամասները

Հայտնի են Կումանի և Բարսելոնայի միջև կնքվելիք պայմանագրի մանրամասները

17/08/2020 - 13:14

Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնադ Կումանը կարծես թե շուտով դառնալու է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 57-ամյա հոլանդացու և կատալոնական ակումբի ներկայացուցիչների միջև տեղի ունեցող բանակցությունները բավականին հաջող են ընթանում և թևակոխել են վճռորոշ փուլ։ Նշվում է, որ կողմերը հասել են պայմանագիրը ստորագրելու փուլին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կումանը «Բարսելոնայի» հետ 2 տարվա պայմանագիր կկնքի, սակայն պայմանագրի երկրորդ տարում ակումբը նոր նախագահ կունենա, ով էլ պետք է որոշում կայացնի մարզչի ապագայի հարցում։

Ավելի վաղ Ռոնալդ Կումանին նկատել են Բարսելոնային օդանավակայանում, ինչն էլ փաստում է այն, որ նա մոտ է «բլաուգարնասի» նոր գլխավոր մարզիչ դառնալուն։ Երեկ՝ օգոստոսի 16-ին, «Բարսայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հեռացված է պաշտոնից։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023