Հայտնի են դարձել Մխիթարյանի վնասվածքի լրջությունն ու ապաքինման ժամկետը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Լեսթերի» դեմ կայացած առաջին խաղում (1:1) վնասվածք է ստացել։
Football Italia-ն, հղում կատարելով Calciomercato-ին, հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստն աջ ազդրի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով շարքից դուրս է մնացել նվազագույնը 15-20 օր։
33-ամյա կիսապաշտպանը վատագույն դեպքում «Ռոմային» կկարողանա օգնել միայն Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Տորինոյի» դեմ մայիսի 22-ին կայանակիք խաղում։
Հավելենք, որ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լեսթեր, Կոնֆերենցիաների լիգա, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա