Հայտնի են դարձել Բեյլի՝ Տոտենհեմ  հավանական վերադարձի մանրամասները

Հայտնի են դարձել Բեյլի՝ Տոտենհեմ հավանական վերադարձի մանրամասները

17/09/2020 - 23:24

«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանից սկսած կրկին ելույթ կունենա «Տոտենհեմի» կազմում։

The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին հաջողվել է պարզել մի շարք մանրամասներ այդ տրանսֆերից։ Իտալացի լրագրողի փոխանցմամբ՝ Գարեթ Բեյլը 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի հարազատ ակումբի կազմում, իսկ խաղացողի պայմանագիրը, որը կազմում է 17 մլն եվրո, «Տոտենհեմն» ու «Ռեալը» կիսելու են միմյանց միջև, այսինքն, մի կեսը վճարելու է լոնդոնյան ակումբը, իսկ մյուս կեսը՝ «արքայական» ակումբը։

Սեպտեմբերի 18-ին ուելսցի հարձակվողը կմեկնի Լոնդոն, որպեսզի տեղափոխութունը վերջնականապես ավարտին հասցնի։ Հաղորդվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստին «Տոտենհեմ» վերադառնալուն վերջնականապես նպաստել է Ժոզե Մոուրինիոն, ով երբեք չի թաքցրել, որ ցանկացել է աշխատել ֆուտբոլիստի հետ։ Բեյն ու Ժոզեն առանձնազրույց են ունեցել հեռախոսով, ինչից հետո խաղացողը համոզվել է, որ պետք է վերադառնա։

Գարեթ Բեյլը 2007-2013 թվականներին արդեն հանդես եկել է «Տոտենհեմի» կազմում, ինչից հետո այդ ժամանակվա համար ռեկորդային՝ 101 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ռեալ»։

Հավելենք, որ մոտ օրերս «շնաձկները» կհայտարարեն նաև «Ռեալի» ձախ պաշտպան Սերխիո Ռեգիլոնին 30 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելու մասին։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023