ՉԼ. հայտնի դարձան որակավորման փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը
Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության շրջանակում ավարտվել է որակավորման երրորդ փուլը։
Գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Սլավիա Պրահա» 1:0 «Ֆերենցվարոշ»*
«Շերիֆ» 1:0 «Ցրվենա Զվեզդա»
«Շախտյոր Դոնեցկ» 2:1 «Գենկ»
«Լյուդոգորեց» 2:2 (11 մ – 4:1) «Օլիմպիակոս»
«Միդյուլլան» 0:1 ՊՍՎ
«Մոնակո» 3:1 «Սպարտա Պրահա»
«Յանգ Բոյս» 3:1 «Կլուժ»
«Բենֆիկա» 2:0 «Սպարտակ Մոսկվա»
«Լեգիա» 0:1 «Դինամո Զագրեբ»
«Ռեյնջերս» 1:2 «Մալմյո»
* – Մուգով նշված ակումբները նվաճել են որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում ձևավորվել են հետևյալ զույգերը.
«Զալցբուրգ» – «Բրոնդբյու»
«Յանգ Բոյս» – «Ֆերենցվարոշ»
«Մալմյո» – «Լյուդոգորեց»
«Շերիֆ» – «Դինամո Զագրեբ»
«Մոնակո» – «Շախտյոր Դոնեցկ»
«Բենֆիկա» – ՊՍՎ
Նշենք, որ որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 17-18-ին, իսկ պատասխանները` օգոստոսի 24-25-ին։
Վերջում հավելենք, որ ՉԼ պայքարը լքած թիմերից «Ռեյնջերսը» հանդես կգա արդեն Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, որի շրջանակում մրցելու է «Ալաշկերտ» – «Կայրաթ» զույգի հաղթողի դեմ. այդ դիմակայության խաղում գրանցվել է 0:0 հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Բրոնդբյու, Դինամո Զագրեբ, Եվրոպա-լիգա, Զալցբուրգ, Լյուդոգորեց, Մալմյո, Մոնակո, Յանգ Բոյս, Շախտյոր, Շերիֆ, Չեմպիոնների-լիգա, ՊՍՎ, ՖԵրենցվարոշ