ԿԼ. հայկական 3 ակումբներ կանցկացնեն իրենց պատասխան հանդիպումները
Հայկական ակումբների համար եվրագավաթային հանդիպումները դեռևս լավ են ընթանում։
Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ալաշկերտը» միայն լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով կոտրեց Ուելսը ներկայացնող «Կոննաս-Կի Նոմադսի» դիմադրությունը, դիմակայությունում հաղթեց ընդհանուր 3:2 հաշվով և նվաճեց մրցաշարի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր, որի շրջանակում կմրցի մոլդովական «Շերիֆի» դեմ։
Այսօր` հուլիսի 15-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում իրենց պատասխան հանդիպումները կանցկացնեն միանգամից հայկական 3 ակումբներ։
Առաջինը պայքարի մեջ կմտնի «Արարատը»։ Վարդան Բիչախչյանի սաները ժամը 17:00-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կմցրեն Հունգարիան ներկայացնող «Ֆեհերվարի» դեմ։ Հանդիպումը ցուցադրվելու է «Հ1» հեռուստաընկերության եթերով։
Դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 արդյունքը, իսկ կողմերը հաջորդ փուլ դուրս գալու դեպքում մրցելու են «Պայդե» (Էստոնիա) – «Սլասկ Վրոցլավ» (Լեհաստան) զույգի հաղթողի դեմ։
Երևանի ժամանակով 20:00-ից սկսած` իր հանդիպումը կանցկացնի «Նոան»։
«Նոան» ֆինլանդական Կուպիո քաղաքում կհյուրընկալվի «ԿուՊՍ»-ին, որին դիմակայության առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով։
Այս զույգի հաղթողը որակավորման երկրորդ փուլում մրցելու է ուկրաինական «Վորսկլայի» դեմ։
Ցավոք, «ԿուՊՍ» – «Նոա» հանդիպումը չի ցուցադրվելու հայկական հեռուստաալիքներով։
«Ուրարտուն» նույնպես իր հանդիպումը կանցկացնի Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։
Ռոբերտ Արզումանյանի սաները «Ուրարտու» մարզադաշտում ընդունելու են Սլովենիան ներկայացնող «Մարիբորին», որին դիմակայության առաջին խաղում պարտվել էին 0:1 հաշվով։
Այս դիմակայության հաղթողը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցելու է Շվեդիան ներկայացնող «Հարաբյուի» դեմ։
Հավելենք, որ «Ուրարտու» – «Մարիբոր» հանդիպումը ցուցադրվելու է «Շանթ» հեռուստաընկերության եթերով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Արարատ, Կոննաս-Կի Նոմադս, Կոնֆերենցիաների լիգա, ԿուՊՍ, Մարիբոր, Նոա, Շերիֆ, Ուրարտու, Չեմպիոնների-լիգա, Վարդան Բիչախչյան, Ֆեհերվար