Հայկական ակումբները Թբիլիսիի «Դինամոյի» հետ ընկերական հանդիպումներ կանցկացնեն
«Փյունիկը», «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» ընկերական հանդիպումներ կանցկացնեն Թբիլիսիի «Դինամոյի» հետ, հայտնում է վրացական ակումբի պաշտոնական կայքը։
Հունիսի 24-ին «Դինամոյի» հետ կմցրի «Փյունիկը», հունիսի 29-ին` «Ուրարտուն», իսկ հուլիսի 5-ին` «Արարատ-Արմենիան»։
Հայկական ակումբների խնդրանքով հանդիպումները կանցնեն փակ դռների հետևում. երկրպագուների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն արգելված կլինի։
«Դինամոն» պատրատսվում է Վրաստանի ընթացիկ առաջնության երկրորդ հատվածին։ Ակումբն անցկացրած 18 խաղում 29 միավոր է վաստակել և չորրորդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արարատ-Արմենիա, Դինամո-Թբիլիսի, ընկերական-հանդիպումներ, Ուրարտու, Փյունիկ