Հայաստանն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում մոտեցել է 33-րդ տեղին 📸

Հայաստանն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում մոտեցել է 33-րդ տեղին 📸

04/10/2024 - 15:33

Հայակական ակումբների` եվրագավաթային մրցաշարերում հաջող մրցելույթների շնորհիվ Հայաստանն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում մոտեցել է 33-րդ տեղին։

2024/25 մրցաշրջանում հայկական ակումբներից եվրագավաթային մրցաշարերին մասնակցած «Փյունիկը», «Նոան», «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» միասին վաստակել են արդեն 4,125 միավոր։ Հայաստանն ընդհանուր ունի 12.000 միավոր և 34-րդ տեղում է։

33-րդ տեղը զբաղեցնող Կոսովոն ունի 12.041 միավոր և եվրագավթային մրցաշարում այլևս ներկայացուցիչ չունի։

Նշենք, որ 33-րդ տեղ բարձրանալու դեպքում Հայաստանի գավաթակիրը պայքարը կսկսի ոչ թե Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ, այլ Եվրոպա լիգայի որակավովորման առաջին փուլից։

Հիշեցնենք, որ «Նոան» դեռ շարունակում է պայքարը և եվրագավաթային մրցաշարերից մասնակցում է Կոնֆերենցիաների հիմնական փուլին։ Հայաստանի փոխչեմպիոնը մրցաշարի առաջին տուրում 2:0 հաշվով հաղթել է չեխական «Մլադա Բոլեսլավին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023