Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Ալաշկերտին
Ինչպես գիտեք, մեկնարկել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։
1-ին տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ալաշկերտը» մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Դմիտրի Գունկոյի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ալաշկերտի» դարպասը։
«Արարատ-Արմենիայի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Վիլֆրիդ Էզան, Յուսուֆ Օդուբանջոն և Արտյոմ Ավանեսյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am