Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ
Հայաստանի հավաքականն առաջիկայում երեք հանդիպում կանցկացնի 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում։
Մեր ընտրանին մարտի 25-ին հյուրընկալվելիս կմրցի Լիխտենշտեյնի դեմ, իսկ ամսի 28-ին ու 31-ին տանը՝ Իսլանդիայի ու Ռումինայի հավաքականների դեմ։
Ինչպես տեղեկանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականի առաջիկա երկու հանդիպումները կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ։
«Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն՝ Իսլանդիայի և Ռումինիայի դեմ կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ:
COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ առայժմ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30 %-ի չափով երկրպագու»,- նշված է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ։
ՀՖՖ-ն նշել է նաև, որ Հայաստանի հավաքականի տոմսերն արդեն հնարավոր կլինեն ձեռք բերել նաև օնլայն տարբերակով, քանի որ գործարկվել է https://tickets.ffa.am/ կայքը։
Ավելի մանրամասն՝ ՀՖՖ-ի հրապարակած տեսանյությում։
# ԱԱ-2022, Լիխտենշտեյն-Հայաստան, Հայաստան-Իսլանդիա, Հայաստան-Ռումինիա, Հայաստանի-հավաքական