Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերում VAR համակարգի կկիրառվի
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ի գործկոմի որոշմամաբ աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրից սկսած` բոլոր հանդիպումներում կկիրառվի տեսակրկնապատկերների VAR համակարգը։
VAR համակարգի օգտագործման նախնական ծրագրերը հետաձգվել էին՝ կորոնավիրուսային համավարակի հարուցած տրանսպորտային դժվարությունների և ռիսկերի պատճառով:
ՈՒԵՖԱ-ն կգործարկի VAR համակարգը հանդիպումներն ընդունող անդամ ասոցիացիաների մարզադաշտերում։ Հատուկ սարքերը մրցավայրեր կբերվեն ՈՒԵՖԱ-ի կողմից, կտեղադրվեն մարզադաշտերում և ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված հատուկ մեքենաների մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ԱԱ-2022-ի որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերին կանցկացնի 3 հանդիպում. սեպտեմբերի 2-ին ու 5-ին մեր ընտրանին արտագնա հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների դեմ, իսկ սեպտեմբերի 8-ին տանը կընդունի Լիխտենշտեյնին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VAR, VAR համակարգ, ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Գերմանիա-Հայաստան, Հայաստան-Լիխտենշտեյն, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնա-Հայաստան, ՈւԵՖԱ