Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ուկրաինային🎥
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրում` Լեհաստանի Լոձ քաղաքի «Միյեսկի» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Ուկրաինայի և Հայաստանի հավաքականները։
Հանդիպման առաջին կեսում ուկրաինացիներն ունեին տարածքային մեծ առավելություն և գնդակին տիրում էին ժամանակի 72%-ը, սակայն Ալեքսանդր Պետրակովի թիմն այդ ընթացքում ստեղծեց միայն մեկ իրական գոլային պահ, երբ 7-րդ րոպեին Ռոման Յարեմչուկի հարվածից հետո մեր հավաքականին փրկեց Դավիթ Յուրչենկնո։
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա Խոակին Կապառոսի սաները, նախորդ երկու հանդիպումների համեմատ, ավելի լավ էին հակագրոհում ու պաշտպանվում, սակայն մեր տղաները գրոհների եզրափակիչ հատվածում հապաղում էին` կայացնելով սխալ որոշում։
Կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում գործնականում հավսար պայքար էր ընթանում, սակայն, ինչ-որ պահից սկսած, «դեղինները» տիրեցին նախաձեռնությանը։
Միայն Ռուսլան Մալինովսկին հեռահար հարվածներով կարող էր աչքի ընկնել երկու անգամ, սակայն Դավիթ Յուրչենկոն անձնուրաց գործեց այդ դրվագներում։
Ամեն դեպքում, 61-րդ րոպեին Մալինովսկին խփեց իր գոլն ու բացեց հանդիպման հաշիվը։
Ցավոք, բաց թողած գոլը կոտրեց մեր տղաներին, ովքեր խաղավերջում ստիպված էին ևս երկու գնդակ հանել սեփական դարպասից. 77-րդ ու 85-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ալեքսանդր Կարավաևն ու Վիտալի Միկոլենկոն։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով ցավալի պարտություն կրեց Ուկրաինայից։
Ալեքսանդր Պետրակովի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր և գլխավորեց B դիվիզիոնի 1-ին խումբը։
Հայաստանը, 3 միավորով, 3-րդն է։
Հավելենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
Իռլանդիա – Շոտլանդիա
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Ալեքսանդր Կարավաև, Ալեքսանդր Պետրակով, Դավիդ Յուրչենկո, Խոակին Կապարոս, Հայաստանի-հավաքական, Ուկրաինա-Հայաստան, Ուկրաինայի հավաքական, Ռոման Յերեմչուկ, Ռուսլան Մալինովսկի, Վիտալի Միկոլենկո