Հայաստանի հավաքականը լուրջ կորուստներով է մոտենում Վրաստանի թիմի խաղերին
Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների Վրաստանի թիմի դեմ հանդիպումների Հայաստանի ազգային հավաքականը մոտենում է լուրջ կորուստներով։
Հրապարակաված հայտացուցակից վնասվածքների պատճառով բացակայում են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը, շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Չալըշըրը, արգենտինական «Խիմնասիայի» վինգեր Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն էլ ընտանեկան խնդիրների պատճառով է բաց թողնելու հանդիպումը։
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, պատասխան խաղը` մարտի 23-ին Թբիլիսիում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ադնրե Չալըշըր, Ազգերի լիգա, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, Հովհաննես Հարությունյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Ջոն վան'տ Սխիպ, Վրաստան-Հայաստան