Համացանցի բոմբը. Չերչեսովը բոլորի առջև բացել է Cola-ի շիշը և խմել այն🎥
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հայտնվել է համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։
Բանն այն է, որ 57-ամյա մասնագետը մամուլի ասուլիսների սրահում բոլորի աչքի առջև վերցրեց սեղանին դրված Coca-Cola-ի շշերը, որոնցից մեկի օգնությամբ բացեց մյուս շիշը և սկսեց խմել այն։
Չերչեսովի կողքին նստած էր նաև Ռուսաստանւ հավաքականի կենտրոնական պաշտպան Գեորգի Ջիքիան, ով Ստանիսլավ Չերչեսովի հետ հետաքրքիր կարճ զրույց է ունենում այդ դրվագի հետ կապված.
– Տեսել եք` երեկ ի՞նչ է արել Կրիշտիանուն այդ շշերի հետ,- հարցնում է Ջիքիան։
– Ո՛չ,- զարմացած պատասխանում է Չերչեսովը։
– Դե նա նստած էր, և առջևից վերցրեց շշերը. կարծես միայն ջուր է խմում,- պատմում է Ջիքիան
Հավելենք, որ Չերչեսովի դրվագի տեսանյութն առաջինը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է շվեդ երիտասարդ մարզիչ Ֆաբիան Անդերսոնը, որն արդեն ունի 3.1 մլն դիտում։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն, իր հերթին, Հունգարիայի դեմ խաղից (3:0) առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր առջևից վերցրեց սեղանին դրվաց Coca-Cola-ի երկու շշերը և խիստ տոնով բոլորին հորդորեց խմել միայն ջուր։
Հատկանշական է, որ Ռոնալդուի այդ ժեստից հետո Coca-Cola-ի արժեքը համաշխարհային շուկայում նվազեց 4 մլրդ եվրոյով` դառնալով 238 մլրդ եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coca-Cola, Գեորգի Ջիքիա, ԵՎՐՈ-2020, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական, Ռուսաստանի հավաքական, Ստանիսլավ Չերչեսով