Հակիմին տևական ժամանակով շարքից դուրս է մնացել
ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին կոճի շրջանում վնասվածք է ստացել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մարոկկացի ֆուտբոլիստի ոտքի վնասված հատվածը կանշարժացվի 2 շաբաթ, ինչից հետո նրա ապաքինումը կտևի նվազագույնը 4-6 շաբաթ։
27-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունն Աֆրիկայի ազգերիի գավաթի խաղարկությանը հարցականի տակ է։ Մրցաշարի մեկնարկից առաջ Հակիմիի առողջական կվիճակը կզննեն Մարոկկոյի ազգային հավաքականի բժիշկները։
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը կանցկացվի դեկտեմբերի 21-ից հունվարի 18-ը Մարոկկոյում։
Հակիմին վնասվածքն ստացել է «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի խաղում (1-2) մրցակցի վինգեր Լուիս Դիասի կոպտագույն սահանկման հետևանքով։ Այդ դրվագում կոլումբացի ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացեկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# CAF, Աֆրիկայի ազգերի գավաթ, Բավարիա, Լուիս Դիաս, Մարոկկոյի հավաքական, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ