Հալանդն անհավանական ռեկորդ է սահմանել Պրեմիեր լիգայի շրջանակում
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 6:0 հաշվով ջախջախեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
«Քաղաքաբնակների» կազմից կրկին փայլեց թիմի նորեց Էրլինգ Հալանդը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջնությունում անցկացրած 5 խաղում դարձել է արդեն 9 գոլի հեղինակ և վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ը, 22-ամյա ֆուտբոլիստը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով Պրեմիեր լիգայի իր մեկնարկային 5 խաղերում խփել է 9 գոլ` գերազանցելով Սերխիո Ագուերոյի և Միք Քուինի ցուցանիշը, ովքեր նույն ժամանակահտածում իրենց ակտիվում գրանցել էին 8 գոլ։
Նշենք, որ Ագուերոն այդ ցուցանիշը «Մանչեսթեր Սիթիի» կազմում գրանցել է 2011/12 մրցաշրջանում, իսկ Քուինը` «Քովենթրի Սիթիի» կազմում` 1992/93 մրցաշրջանում։
Հավելենք, որ այս ցուցանիշով լավագույնների շարքում են նաև Դիեգո Կոստան («Չելսի», 7 գոլ), Յուրգեն Կլինսմանը («Տոտենհեմ», 6), Ֆաբրիցիո Ռավանելին («Միդլսբրո», 6) և Տեմո Պուկին («Նորվիչ», 6)։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է 60 մլն եվրոյի դիմաց «Բորուսիա Դորտմունդից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դիեգո Կոստա, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն Կլինսման, Նոթինգհեմ Ֆորեսթ, Սերխիո-Ագուերո, Տեմո Պուկկի