Հալանդը , հնարավոր է, մինչև տարեվերջ այլևս խաղադաշտ դուրս չգա
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը Չեմպիոններլի լիգայի խմբային փուլի 2-րդ տուր շրջանակում «Այաքսի» դեմ կայացած խաղում (0:3) վնասվածք է ստացել, որը սպասվածից ավելի լուրջ է։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, նորվեգացի ֆուտբոլիստը ստացել է ազդրի մկանի պատռվածք, ինչը նշանակում է, որ նա դաշտ կկարողանա վերադառնալ միայն 6 շաբաթից։
Աղբյուրի փոխանցմամբ` 21-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի դորտմունդյան ակումբի` տարեվերջյան 12 հանդիպումները, այդ թվում նաև` Բունդեսլիգայի շրջանակում կայանալիք «Լայպցիգի» և «Բավարիայի» խաղերը։
«Իշամեղուների» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն նույնպես հաստատել է Հալանդի վնասվածքը, սակայն վերականգնման հստակ ժամկետ չի նշել.
«Ես բժիշկ չեմ և չեմ ցանկանում կենտրոնանալ այս թեմայի վրա, սակայն հասատատում եմ, որ Էրլինգը վնասվածք է ստացել։
Նա վնասել է նույն ազդրը»։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախկին հարձակվող Յան Օգե Ֆյերտոֆտը, ով Հալանդների ընտանիքի մոտ ընկերն է, նշել է հետևյալը. «Հնարավոր է` «Այաքսի» դեմ խաղը (0:3) Հալանդի համար վերջինն էր 2021 թվականին»։
Հավելենք, որ Էրլինգ Հալանդն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 10 հանդիպում` դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Լայպցիգ, Մարկո Ռոզե, Չեմպիոնների-լիգա