Կրոս. «Պետք էր արձանագրել Լայպցիգի գոլը» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։
Հանդիպման 2-րդ րոպեին վիճահարույց դրվագ գրանցվեց։ «Լայպցիգի» կենտրոնական հարձակվող Բենյամին Շեշկոն դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց։
Դարպասի գրավումից անմիջապես հետո եզրային մրցավարը բարձրացրեց դրոշակն ու արձանագրեց խաղից դուրս իրավիճակ։
Գլխավոր մրցավար Իրֆան Պելտոն դրվագը քննարկեց VAR համակարգի պատասխանատուների հետ ու հաստատեց խաղից դուրս իրավիճակը։
Marca-ն հայտնում է, որ հավանաբար խաղից դուրս արձանագրվել է «ցլերի» պաշտպան Բենջամին Հենրիքսի դիրքի պատճառով, ով եղել է «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինի թիկունքում։
Հանդիպումից հետո այդ դրվագի մասին է խոսել մադրիդյան ակումբի կիսապաշտպան Տոնի Կրոսը.
«Կարծում եմ` պետք էր արձանագրել «Լայպցիգի» գոլը։ Տպավորություն էր, թե մրցավարը խաղից դուրս արձանագրեց, քանի որ դարպասապահն այդ դրվագում չէր կարող հասնել գնդակին, այդ պատճառով էլ պետք էր հաշվել դարպասի գրավումը։ Անվիճելի փաստ է»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենյամին Շեշկո, Իրֆան Պելտո, Լայպցիգ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Տոնի-Կրոս