Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 2023 թ. լավագույն ռմբարկու 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 17-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 5:2 հաշվով հաղթեց «Ալ Իթիհադին»։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն` դառնալով դուբլի հեղինակ։
38-ամյա ֆուտբոլիստն այդ երկու գոլերի շնորհիվ շրջանցեց «Բավարիայի» և ՊՍԺ-ի հարձակվող Հարի Քեյնին ու Կիլիան Մբապեին` դառնալով 2023 թ. լավագույն ռմբարկու։
Պորտուգալացի հարձակվողն անցնող տարվա ընթացքում դարձել է 53 գոլի հեղինակ, իսկ Մբապեի ու Քեյնի անվան դիմաց կա 52-ական գնդակ։
2023 թ. լավագույն ռմբարկուների լավագույն քառյակը եզրափակում է Էրլինգ Հոլանդը («Ման. Սիթի»), ով խփել է 50 գոլ։
Հատկանշական է, որ Ռոնալդուն դեռևս կարող է բարելավել իր ցուցանիշը, քանի որ «Ալ Նասրը» Պրո լիգայի 19-րդ տուրում դեկտեմբերի 30-ին մրցելու է «Ալ Թավունի» դեմ, իսկ Քեյնն ու Մբապեն 2023 թ. այլևս հանդիպում չունեն անցկացնելու։
Նշենք, որ Ռոնալդուն 2023 թ. 43 գոլ խփել է «Ալ Նասրի», իսկ 10 գոլ` Պորտուգալիայի հավաքականի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Իթիհադ, Ալ Նասր, Բելգիական Պրո Լիգա, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Հարի Քեյն, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն