Կուրտուա. «Մեր դարպասին նույնպես նման 11-մետրանոցներ նշանակվել են»

Կուրտուա. «Մեր դարպասին նույնպես նման 11-մետրանոցներ նշանակվել են»

03/04/2022 - 14:53

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Սելտային»։

Այդ խաղում «արքայական» ակումբի օգտին երեք անգամ 11-մետրանոց նշանակվեց։

Հատկապես վիճահարույց է եղել երրորդ 11-մետրանոցը, երբ «Սելտայի» պաշտպան Կևին Վասկեսը կանոնների խախտում թույլ տվեց Ֆերլան Մենդիի նկատմամբ։

Հանդիպումից հետո «Ռեալի» պաշտոնական կայքին տված փոքրիկ հարցազրույցի ժամանակ ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է 11-մետրանոցների դրվագների մասին։

Դուք տեսե՞լ եք 11-մետրանոցների դրվագները։

– Ես տեսա առաջինն ու երկրորդը, սակայն երրորդն իմ դարպասից լավ չէր երևում, բայց երբ ոտքդ նման կերպ ես դնում…

Մեր դարպասին նույնպես նշանակվել են նման 11-մետրանոցներ։ Վերջերս մեկ խաղում մեր դարպասին նույնպես երեք անգամ 11-մետրանոց նշանակեցին,- նշել է բելգիացի դարպասապաը։

Այդ հանդիպման ժամանակ «Սելտայի» կիսապաշտպան Տիագո Գալյարդոն դարձավ գոլի հեղինակ, սակայն Յագո Ասպասի խաղից դուրս իրավիճակի պատճառով գլխավոր մրցավար Պաբլո Ֆուերտեսը չարձանագրեց դարպասի գրավումը։

Կուրտուան մեկնաբանել է նաև այս դրվագը.

«Գալյարդոյի գլխով հարվածից հետո ես գնդակը հեռացրի դեպի դարպասաձողը, սակայն Ասպասը խաղից դուրս իրավիճակում էր ու խանգարեց Ալաբային հեռացնել այն։ Ասպասը հասկացել էր կատարվածն ու ամեն ինչ նորմալ էր»,- եզրափակել է Կուրտուան։

Նշենք, որ «Սելտայի» դեմ խաղում «Ռեալի» օգտին նշանակված երեք 11-մետրանոցներից Կարիմ Բենզեման իրացրեց երկուսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023