Կուման. «Խաղում էինք մի թիմի դեմ, որը 2-րդ րոպեից ժամանակ էր սպանում»

Կուման. «Խաղում էինք մի թիմի դեմ, որը 2-րդ րոպեից ժամանակ էր սպանում»

21/09/2021 - 14:57

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը.

«Տնային խաղերից առաջ մտածում ես միայն հաղթանակի մասին, սակայն այս անգամ խաղի հենց մեկնարկից ամեն ինչ բարդացավ։ Մենք ստիպված էինք խաղալ մի թիմի դեմ, որն արդեն 2-րդ րոպեից ժամանակ էր սպանում։

Ցանկանում եմ առանձնացնել այն էներգիան, որով մենք խաղացինք մինչև վերջ։ Իհարկե, մենք ցանկանում էինք ավելիին հասնել, սակայն տապալված մեկնարկից հետո բարդ էր շատ։

Արաուխոն իսկական պրոֆեսիոնալ է։ Ինչպես մյուս ֆուտբոլիստները, այնպես էլ նա շատ ուժ ծախսեց։ Այդպես է պետք աշխատել»,- եզրափակել է Կումանը, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023