Կուման. «Բարսելոնայի համար լեգենդները ոչ մի նշանակություն չունեն»
Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ «Բարսելոնայի» ղեկավարները վատ են վարվում ակումբի լեգենդների հետ.
«Իրավիճակը ցավալի է։ Ես հիանալի ճանաչում եմ Խավիին։ Նա շատ լավ մարդ է և լավ մարզիչ։
Սկզբում նա հայտարարեց, որ հեռանում է ակումբից, հետո Լապորտան համոզեց, որ Խավին մնա։ Չգիտեմ` իրականում ինչ է տեղի ունեցել, բայց շատ տխուր է, որ ես, Խավին ու Լիոնել Մեսին հեռացանք «Բարսելոնայից»։ «Բարսելոնայի» համար լեգենդները ոչ մի նշանակություն չունեն»,- Կումանի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը «Բարսելոնան» մարզել է 2020-21 թթ.։ 2023 թ. հունվարից նա ստանձնել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լեո Մեսսի, Խավի, Հոլանդիայի հավաքական, նիդեռլանդների հավաքական, Ռոնալդ Կուման