Կոպա Ամերիկա. Ուրուգվայը 11-մետրանոցներով հաղթեց Կանադային` գրավելով երրորդ տեղը🎥

Կոպա Ամերիկա. Ուրուգվայը 11-մետրանոցներով հաղթեց Կանադային` գրավելով երրորդ տեղը🎥

14/07/2024 - 11:54

Ամերիկայի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղում Ուրուգվայի հավաքականը մրցեց Կանադայի թիմի դեմ։

Հանդիպման հիմնական ժամանակն անցավ դրամատիկ և գոլառատ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։

Ուրուգվայցիներից 8-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոդրիգո Բենտանկուրը, որին մրցակիցը 22-րդ րոպեին պատասխանեց Իսմայել Կոնեի դիպուկ հարվածով։

80-րդ րոպեին կանադացիներին առաջ մղեց Ջոնաթան Դևիդը, սակայն 90+2-րդ րոպեին Լուիս Սուարեսը փրկեց «չարուային»` խաղը տեղափոխելով 11-մետրանոց հարվածաշար։

Հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 4:3 հաշվով։ Վճռորոշ դարձավ Կանադայի հավաքականի պաշտպան Ալֆոնսո Դևիսի վրիպումը, որի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Այսպիսով, Մարսելո Բիելսայի գլխավորած հավաքականը դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ մրցելու են Արգենտինայի ու Կոլումբիայի հավաականները։ Հանդիպումը կայանալու է հուլիսի 15-ին` Երևանի ժամանակով 4:00-ից սկսած։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023