Կոուտինիոն գրեթե մեկ տարի անց գոլի հեղինակ դարձավ Բարսելոնայի կազմում
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ։
Հանդիպման վերջակետը 85-րդ րոպեին դրեց Ֆիլիպե Կոուտինիոն։
Բրազիլացի կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր գրեթե մեկ տարի առաջ։
Կոուտինիոն «բլաուգրանասի» կազմում իր վերջին գոլը խփել էր 2020 թ. նոյեմբերի 29-ին, երբ Լա լիգայի 2020/21 մրցաշրջանի 11-րդ տուրում գրավեց «Օսասունայի» դարպասը` օգնելով իր թիմին հաղթել 4:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Վալենսիա, Օսասունա, Ֆիլիպե Կոուտինիո