Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլից տասը պակաս. ինչո՞ւ Փյունիկին չհաջողվեց շարունակել պայքարը
Երևանի «Փյունիկն» ավարտեց մրցելույթները Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
Նրանց անցած ճանապարհը, որն սկիզբ էր առել «Հանրապետական» մարզադաշտից, այնտեղ էլ ավարտվեց։
Խաղային նոր որակ, նոր շունչ, հաղթողի հոգեբանություն Եղիշե Մելիքյանից ու իր թիմից։
Այժմ կանրադառնանք «Փյունիկի» մրցելույթներին Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում և կհասկանանք` ի՞նչ խաղ խաղաց Մելիքյանի թիմը խմբային փուլում և ինչու՞ կրկնվեց Հայաստանի հավաքականի սխալը։
Հայաստանի բազմակի չեմպիոնի անցած ուղղուց բոլորս քաջատեղյակ ենք։ Նրանք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս թողեցին Ռումինիայի չեմպիոն «Կլուժին», ում հաղթելը շատ հայ ֆուտբոլասերներ անհնար էին համարում, բայց նրանց հետ համաձայն չէին ո՛չ Եղիշե Մելիքյանը, ո՛չ էլ «Փյունիկի» ֆուտբոլիստները։
Այդ խաղից հետո վիճակահանությունը մեզ համար ստացված էր այնքանով, որ մենք մրցելու էինք Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» դեմ, որի դեմ խաղում մենք կարող էինք և պետք է հաղթեինք։
Հաղթանակը մեզ դուրս բերեց ՉԼ որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում հայկական թիմերից և ոչ մեկը դեռևա հանդես չէր եկել։ Սա քայլ առաջ էր «Փյունիկի» համար:
Հետո ահեղ «Ցրվենա Զվեզդան էր», որի դեմ երկու խաղերում բացահայտ զգացվեց կարգերի տարբերությունը։
Նման ակումբների դեմ մենք նվիրվածության շնորհիվ հաղթանակներ գրեթե չենք կարող տանել, սակայն Մելիքյանն ու իր տղաները հասկանում էին մրցակցի ուժը, ու պարտությունը նրանց հոգեբանության վրա այդքան էլ չազդեց։
Չկարողանալով հաղթահարել «Ցրվենա Զվեզեայի» արգելքը` «Փյունիկը» հայտնվեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում, որտեղ մրցեց այդ պահին հավասարազոր թիմի՝ «Շերիֆի» դեմ։
«Փյունիկը» երկու դժգույն խաղ ցուցադրեց, և հետևանքն այն էր, որ մենք հայտնվեցինք Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում՝ ստանալով շվեյցարական «Բազելի», լիտվական «Ժալգիրիսի» ու Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» նման մրցակիցներ։
Մելիքյանի թիմը «Բազելի» դեմ առաջին խաղում կրեց պարտություն (1:3), բայց հաջորդ երկու տնային հանդիպումները մեծ խանդավառություն էին հայ ֆուտբոլասերի համար` հաղթելով «Սլովանին» (2:0) և «Ժալգիրիսին» (2:0)
Վերջին երեք խաղերում «Փյունիկը» ավելի զգուշավոր ֆուտբոլ խաղաց ու պարզ սխալներ թույլ տվեց, որի հետևանքով երեք պարտություն կրեց։
Վիճակագրության ահռելի տարբերություն կա առաջին ու երկրորդ երեք խաղերի միջև: «Փյունիկը» առաջին 3 խաղերում խփեց 5 գոլ, բայց հատկանշական է այն, որ այդ 3 խաղերից երկուսում ակումբն անառիկ պահեցին դարպասը, սակայն վերջին 3 խաղերում մեր թիմը խփել է 3 գոլ և բոլոր այդ խաղերում սեփական դարպասն ընդունել 6 գնդակ։
Առաջին շրջանում Հայաստանի չեմպիոնը շատ ուշադիր էր գործում և հարձակման փուլում շատ ավելի արդյունավետ էր։ Նրանք ընդհանուր առմամբ 171 գրոհ են իրականցրել այս մրցաշարում, որից 66-ը առաջին երեք խաղերում, 105-ը՝ երկրորդ, բայց այստեղ կարևորը ոչ թե դրանց քանակն է, այլ որակը։
Այդ գրոհների արդյունքում «Փյունիկը» 35 հարված է կատարել առաջին շրջանում, որոնցից 15-ը` դիպուկ, իսկ վերջին երեք խաղերում`41 հարված, որից ընդամենը 12-ն են եղել դարպասին։
Շատ ավելի հաճելի էր այն, որ «Փյունիկի» փոխանցումների ճշգրտությունը առաջին շրջանում 77% էր, իսկ երկրորդ շրջանում այն նվազեց՝ դառնալով 56%։
«Փյունիկն» առաջին երեք խաղերում կատարել էր 118 գնդակի խլում, ինչը բավականին լավ ցուցանիշ էր, բայց եթե համեմատում ենք երկրորդ շրջանում անցկացրած խղերի հետ, ապա այն կրկին նվազել է՝ հասնելով 104-ի։
Գնդակը հեռացնելու ասպեկտում երևանյան ակումբի ֆուտբոլիստները ևս կաղացին երկրորդ շրջանում։ Նրանք 56 անգամ հեռացրել էին գնդակը սեփական տուգանային հրապարակից առաջին երեք խաղերում, իսկ հետո այդ թիվը ևս նվազեց՝ դառնալով 51։
Բարձրից փոխանցումների ճշգրտությունը երկու շրջանում էլ բավականին ցածր էր, սակայն, համեմատելով այդ թվերը, տեսնում ենք, որ առաջին շրջանում ճշգրտությունը հասնում էր 25%-ի, իսկ երկրորդում՝ 15։
«Փյունիկը» առաջին շրջանում շատ ավելի արդյունավետ էր խաղում պաշտպանությունում։ Լավ խաղի շնորհիվ մենք փակել ենք մրցակցի 13 հարված, իսկ երկրորդ շրջանում մեր հենակետայինները, հատկապես, ուշանում էին, և դա էր պատճառը, որ նրանք ընդամենը փակել են 5 հարվածի ճանապարհ։
«Փյունիկի» ֆուտբոլիստների նկատմամբ մրցակիցներն իրենց կիսադաշտում ավելի շատ էին խախտում կանոններն առաջին երեք խաղերում։
Առաջին շրջանում «Փյունիկի» մրցակիցները խաղի կանոնները խախտեցին 34 անգամ, իսկ երկրորդ շրջանում՝ 26 անգամ։
Այս ամենը զուտ վիճակագրություն է, որը նկարագրում է, թե ինչ արդյունք գրանցեց երևանյան թիմը, և սա մեծ հնարավորություն է Եղիշե Մելիքյանի և իր թիմի համար՝ հասկանալու սեփական սխալներն ու խնդիրները։
«Փյունիկը» վերջին 3 խաղերում ընդունեց 6 գոլ, որից յուրքանչյուրը ուներ իր սխալի «աղբյուրը»։
Դիտարկենք «Ժալգիրիսի» դեմ երկրորդ խաղում երևանյան թիմի առաջին բաց թողած գոլը։ Եզրային նետումից հետո լիտվական թիմի խաղացողը «Փյունիկի» երկու ֆուտբոլիստների դեմ օդային պայքարում հաղթում է (լուս․1) այն էլ տուգանային հրապարկում, ինչից հետո Հասցնում է նաև փոխանում կատարել։
Մաթիաս Օևուսին տուգանային հրապարկում ստանում է գնդակը ու ևս մեկ փոխանցում կատարում (լուս․2), իսկ Ֆաբիեն Օուրեգային մնում էր միայն գրավել դարպասը (լուս․3)։ Սա թիմային «քնած» խաղի հետևանք էր։
«Ժալգիրիսի» երկրորդ գոլի ընթացքում Հայաստանի չեմպիոնը կոպիտ սխալ թույլ տվեց։
Մրցակցի չորս ֆուտբոլիստ մեր երկու ֆուտբոլիստների դիմաց հայտնվեցին։ «Փյունիկի» պաշտպանները այստեղ կրկին «քնեցին», ինչից մրցակիցն օգտվեց։ Այդ խաղում սխալները պաշտպանությունում շատ էին։
«Սլովանի» դեմ երկրորդ խաղում (1:2) «Փյունիկը» հրաշալի հնարավորություն ուներ՝ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար, սակայն Մելիքյանի տղաները կրկին սխալներ թույլ տվեց պաշտպանությունում։
Առաջին գոլի դրվագում հարձակման աջ եզրում մրցակցին ազատություն էր տվել Միշա Կովալենկոն (լուս․4)։
Լուկաշ Պաուշեկն արագ ընդունեց գնդակը և հարմար փոխանցում կատարեց։ Հենակետայինները աչքաթող էին արել Գուրամ Կաշիային, ով տուգանայինների հրապարակի գծի մոտ սպասում էր հենց այդ փոխանցմանը։
Դե իսկ բաց թողած երկրորդ գոլի դրվագը բազմիցս շրջանառվել է։
«Բազելի» դեմ խաղում Մելիքյանի տղաները մարտական էին տրամադրված, բայց եղավ այն, ինչ եղավ։
Մարտական լինելուց բացի, պետք է նաև խելացի ֆուտբոլ խաղալ։ «Փյունիկի» առաջին ընդունած գոլի դրվագում «Բազելի» ֆուտբոլիստները հեկտար ազատություն էին ստացել մրցակցի կիսադաշտում։
Եվգենի Կոչուկը այդ դիրքում պետք է լիներ, սակայն մրցակցի հարձակվողը արագացավ՝ իր հետ տանելով մոլդովացի ֆուտբոլիստին, ինչի հետևանքովազատ տարածություն մնաց և նրան փոխօգնության չեկան, սակայն Կոչուկի նահանջելը ևս արդյունավետ չէր։ Անդի Դիուֆը փոխանցեց առաջ այն պահին, երբ Կոչուկը որոշեց ընդառաջ գնալ իրեն։
Երկրորդ գոլի դրվագում Կոչուկը կրիին ուշացավ։ Նա պետք է վերադասավորվեր, սակայն փոխանցում խաղադաշտի կենտրոնական մաս, և այստեղ ևս Կոչուկը չկար։
Դեն Նդոյը նկատում է աջ եզրում եղած դատարկ տարածությունը ու փոխանցում, որտեղ պետք է լիներ Ալեքսանդր Գոնսալեսը, սակայն նկարում տեսնում ենք, որ նա անգամ չի երևում։
«Փյունիկը» Հայաստանի հավաքականի նման զիջեց իր խաղը մրցակցին։
Լավ արդյունքները, ինչպես հավաքականում, վատ անդրադարձ ունեցան։ Միգուցե, Մելիքյանը փորձեց զգուշավոր խաղալ և միավորներ վաստակել այդպիսի խաղով, սակայն դա չեղավ, ինչպես չեղավ մեր հավաքականի մոտ, սակայն, պետք է արժանին մատուցենք թիմին և Եղիշե Մելիքյանին, ովքեր կարողացան ժպիտներ բերել երկրպագուների դեմքին։
Սամվել Մխիթարյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, Կոնֆերենցիաների լիգա, Սամվել Մխիթարյան, վերլուծություն, Փյունիկ