Սելարայանի ֆանտաստիկ գոլը տուգանային հարվածի իրացումից հետո🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի 4-րդ տուրի շրջանակում «Կոլամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթել է «ԴիՍի Յուայթեդին»։
Տանտերերի կազմից հանդիպման 20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց 28-ամյա հայազգի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը՝ տուգանային հարվածի իրացումից հետո դառնալով բավական տպավորիչ գոլի հեղինակ։
Հավելենք, որ Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում ՄԼՍ-ի շրջանակում խփեց իր 1-ին գոլը։
Ինչ վերաբերում է «Կոլամբուս Քրյուն»-ին, ապա ակումբն անցկացրած 3 խաղից հետո վաստակել է 5 միավոր և ՄԼՍ-ի Արևելյան գոտում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԴիՍի Յունայթեդ, Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ