ԿԼ. Փյունիկն իմացավ մրցակցին որակավորման երկրորդ փուլում

ԿԼ. Փյունիկն իմացավ մրցակցին որակավորման երկրորդ փուլում

17/07/2024 - 21:24

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մրցելու է «Ստրուգայի» (Հյուսիսային Մակեդոնիա) դեմ։

«Ստրուգան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չի կարողացել հաղթահարել Բրատիսլավայի «Սլովանի» (Սլովակիա) արգելքը։ Նախապես կայացած վիճակահանության ժամանակ պարզ էր դարձել, որ «Փյունիկն» ու «Ստրուգան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պարտվելու դեպքում մրցելու են միմյանց դեմ Կոնֆերենցիաների որակավորման երկրորդ փուլում։

Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 25-ին Հյուսիսային Մակեդոնիայում, իսկ պատասխան խաղն` օգոստոսի 1-ին Երևանում։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ճանապարհը զիջել է Մինսկի «Դինամոյին»։ Դիմակայության առաջին խաղում կողմերը գոլեր չեն խփել, իսկ Երևանում բելառուսական ակումբը հաղթել է 1:0 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023