ԿԼ. Փյունկն ու Արարատ-Արմենիան այսօր առաջին հանդիպումները կանցկացնեն որակավորման երրորդ փուլում
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» և գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր` օգոստոսի 8-ին, առաջին հանդիպումները կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։
«Փյունիկը» մրցելու է Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:00-ին։ Այն կայանալու է Ալմաթիում։
«Արարատ-Արմենիան» դիմակայության առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»։ Այդ խաղը նույնպես մեկնարկելու է 19:00-ին։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլին մասնակցում է նաև Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», որը օգոստոսի 6-ին դիկակայության առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել է հունական անվանի ակումբ ԱԵԿ-ին։ Այդ խաղում «Նոային գոլերից մեկը սեփական տուգանային հրապարակից խփել է Հայաստանկ հավաքականի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԵԿ, Արարատ-Արմենիա, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Պուշկաշ Ակադեմիա, Փյունիկ, Օրդաբասի