ԿԼ. «Փյունիկի» և «Ուրարտուի» մրցակիցները որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում
«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորիի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի հունգարական «Դյորին»։
«Ուրարտուն» որակավորման առաջին փուլում բելառուսական «Նեմանին» երկխաղյա դիմակայությունում հաղթելու դեպքում կհանդիպի Սլովակիան ներկայացնող «Դունասյկա Ստրեդայի» դեմ։
Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 24-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 31-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դյոր, Դունայսկայա Ստրեդա, Կոնֆերենցիաների լիգա, Ուրարտու, Փյունիկ