ԿԼ. «Փյունիկի» և «Ուրարտուի» հավանական մրցակիցները որակավորման առաջին փուլում
Հունիսի 17-ին կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Մրցաշարի այդ փուլից կմեկնարկի նաև հայկական երկու ակումբ` «Փյունիկը» և «Ուրարտուն»։
Երկու ակումբներն էլ բարձր վարկանիշի շնորհիվ վիճականության ժամանակ կլինեն առաջին զամբյուղում։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են «Փյունիկի» և «Ուրարտուի» հավանական մրցակցիները։
«Փյունիկ»` «Սանտա Կոլոմա» (Անդորրա), «Ռասինգ Յունիոն» (Լյուքսեմբուրգ»), «Տրե Ֆիորի» (Սան Մարինո), «Ռաբոտնիչկի» (Հյուսիսային Մակեդոնիա)։
«Ուրարտու»` «Նեման Գրոդնո» (Բելառուս), «Բիրկիրկարա» (Մալթա), «Տորպեդո Քութայիսի» (Վրաստան), «Սիլեքս» (Հյ. Մակեդոնիա)։
Վիճակահանությունը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բիրկիրկարա, Կոնֆերենցիաների լիգա, Նեման, Ուրարտու, Ռաբոտնիչկի, Ռասինգ Յունիոն, Սանտա Կոլոմա, Սիլեքս, Տորպեդո Քութայիսի, Տրե Ֆյորի, Փյունիկ