ԿԼ. «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները որակավորման երրորդ փուլ դուրս գալու դեպքում
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։
«Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի ԱԻԿ (Շվեդիա) – «Փայդե» (Էստոնիա) դիմակայության հաղթողի դեմ։
«Արարատ-Արմենիան» էլ ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողին։
Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 24-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 31-ին։
Որակավորման երրորդ փուլի առաջին խաղերն էլ նախատեսված են օգոստոսի 7-ին, իսկ պատասխան մրցավեճերը` օգոստոսի 14-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արարատ-Արմենիա, Կոնֆերենցիաների լիգա, Փյունիկ