ԿԼ. Փյունիկը Ցելեին հաղթեց հիասքանչ գոլի շնորհիվ 🎥

ԿԼ. Փյունիկը Ցելեին հաղթեց հիասքանչ գոլի շնորհիվ 🎥

22/08/2024 - 21:49

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց սլովենական «Ցելեի» դեմ։

Հավասար պայքարում անցած խաղում «Փյունիկը» կարողացավ հաղթել 1:0 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց նիգերիացի Սանի Բուհարին, որն անչքի ընկավ հիասքանչ անցումից հետո։

Հավեկենք, կողմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 29-ին Սլովենիայում` Երևանի ժամանակով 22:15-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023