ԿԼ. «Փյունիկը» վստահ խաղով հաղթեց «Դյորին» 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց հունգարական «Դյորի» դեմ։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 2:1 հաշվով։
«Նռնագույններից» աչքի ընկան Մարիուս Նուբիսին և Դանիլ Կուլիկովը, իսկ «Փյունիկի» պաշտպան Ալեքսանդր Միլկովիչն անմեղ իրավիճակում գնդակն ուղարկեց սեփական դարպասը` գրանցելով ինքնագոլ։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին Հունգարիայում` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից