ԿԼ. «Փյունիկը» սենսացիոն պարտություն կրեց «Տրե Ֆիորիից» 🎥

ԿԼ. «Փյունիկը» սենսացիոն պարտություն կրեց «Տրե Ֆիորիից» 🎥

11/07/2025 - 00:53

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ։

«Տրե Ֆիորին» կարողացավ սենսացիոն հաղթանակ տանել` առավելության հասնելով 1:0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Մատեո Մանֆրոնին։

Հանդիպման ընթացքում «Փյունիկն» ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, բայց ոչ մի կերպ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։

Հանդիպման հերոսներից էր «Տրե Ֆիորիի» 39-ամյա դարպասապահ Միկելե Նարդին, որը 6 սեյվ կատարեց։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին Երևանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023