ԿԼ. «Փյունիկը» ջախջախեց «Տրե Ֆիորիին»` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ 🎥

ԿԼ. «Փյունիկը» ջախջախեց «Տրե Ֆիորիին»` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ 🎥

17/07/2025 - 21:50

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորիի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում «Տրե Ֆիորին» 1:0 հաշվով սենսացիոն հաղթանակ էր տարել։

Պատասխան խաղում «Փյունիկը» comeback արեց ու ջախջախիչ հաղթանակ տարավ 5:0 հաշվով։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Յուսուֆ Օտուբանջոն, մեկական գոլ էլ խփեցին Ալեմաոն ու Մարիուս Նուբիսին, իսկ մրցակցի կիսապշտպան Նիկո Սենսոլին ինքնագոլ գրանցեց։

55-րդ րոպեին էլ «նռնագույնների» դարպասապահ Հենրի Ավագկաննը հետ մղեց մրցակցի հարձակվող Մատեո Պրանդելիի իրացրած 11-մետրանոցը։

Այպիսով, «Փյունիկն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:1 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023