ԿԼ. «Փյունիկը» հաղթում է առաջին կեսից հետո, «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի գրանցում 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցում է հունգարական «Դյորի» դեմ։
Առաջին խաղակեսից հետո «նռնագույնները» 22-րդ րոպեին 11-մետրանոցից Մարիուս Նուբիսիի խփած գոլի շնորհիվ հաղթում են 1:0 հաշվով։
«Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցում է ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Առաջին խաղակեսում կողմերը գոլերը չեն խփել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից