ԿԼ. Փյունիկը կրկին հաղթեց Օրդաբասին` դուրս գալով որակավորման փլեյ-օֆֆ փուլ🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարսգյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց ղազախական «Օրդաբասիի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել էր 1:0 հաշվով։
Պատասխան խաղում երևանյան ակումբը կրկին հաղթեց 1:0 հաշվով։ Ինչպես Ալմաթիում կայացած խաղում, այս անգամ նույնպես «նռնագույններից» աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն` մրցակցի դարպասը գրավելով 66-րդ րոպեին։
Այսպիսով, «Փյունիկն» ընդհանուր դիմակայությունում 2:0 հաշվով հաղթեց «Օրդաբասիին» և պայքարը շարունակում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եղիշե Մելիքյան, Կոնֆերենցիաների լիգա, Յուսուֆ Օդուբանջո, Փյունիկ, Օրդաբասի