ԿԼ. «Փյունիկը» դրամատիկ պարտություն կրեց «Դյորից»` դուրս մնալով պայքարից 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց հունգարական «Դյորի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» հաղթել էր 2:1 հաշվով։
Պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը բավական անհաջող հանդիպում անցկացրեց` պարտվելով 1:3 հաշվով։
«Դյորից» դուբլ գրանցեց Նադիր Բենբուալին, մեկ գոլ էլ խփեց Դանիել Շտեֆուլը։ Վերջինը դիմակայության վճռորոշ գնդակը Հենրի Ավագկայանի պաշտպանած դարպասն ուղարկեց 90+1-րդ րոպեին։
«Փյունիկից» 84-րդ րոպեին աչքի ընկավ Էրիկ Օկանսին։
«Դյորն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:3 հաշվով` դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ «Փյունիկն» ավարտեց մրցելույթը։
Հանդիպման գոլերը` քիչ անց
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից