ԿԼ. ՈՒԵՖԱ-ն հաստատել է Փյունիկի ու Նոայի հանդիպումների ժամակացույցը և ստադիոնները
Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ու «Նոան» շարունակում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում։
«Նոան» մրցաշարի այդ փուլում մրցելու է Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» դեմ։ «Ռուժոմբերոկը» որակավորման երրորդ փուլում պայքարից դուրս է թողել իտալացի անվանի ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոյի գլխավորած խորվաթական «Հայդուկին»։
«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը վիճարկելու է Սլովենիայի չեմպիոն «Ցելեի» հետ։ «Ցելեն» հանդես էր գալիս Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, սակայն չկարողացավ հաղթահարել իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» արգելքը։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հաստատվել է «Փյունիկի» ու «Նոայի» հանդիպումների ժամանակացույցը և ստադիոնները։
«Նոան» «Ռուժոմբերոկի» դիմակայության առաջին հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 20-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։ Պատասխան հանդիպումը կկայանալու է Սլովակիայում օգոստոսի 29-ին` 20:30-ից սկսած։
«Փյունիկ» – «Ցելե» դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է օգոստոսի 22-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում` 20:00-ից սկսած։ Պատասխան խաղը լինելու է օգոստոսի 29-ին «Ցելեի» ստադիոնում` 22:15-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Նոա, ՈւԵՖԱ, Ռուժոմբերոկ, Ցելե, Փյունիկ