ԿԼ. «Նոան» կրկին հաղթեց «Օլիմպիային»` դուրս գալով Լիգայի փուլ 🎥

ԿԼ. «Նոան» կրկին հաղթեց «Օլիմպիային»` դուրս գալով Լիգայի փուլ 🎥

28/08/2025 - 21:52

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Նոան» կրկին հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»` 3:2։

Հայաստանի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Հելդեր Ֆերեյրան, Մաթեուս Այասն ու Հովհաննես Հարությունյանը։ Հյուրերից աչքի ընկան Անտոնիո Մարինն ու Իվան Դուրդովը։

Լյուբլյանայում կայացած առաջին խաղում էլ Սանդրո Պերկովիչի սաները մրցակցին հաղթել էին 4:1 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում «Նոան» առավելության հասավ 7:3։

Այսպիսով, «Նոան» երկրորդ տարին անընդմեջ հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։ Հայաստանի չեմպիոնը մրցաշարում իր 6 մրցակիցներին կիմանա օգոստոսի 29-ին կայանալիք վիճակահանության ժամանակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023