ԿԼ. Հայկական ակումբները  պատասխան հանդիպումները կանցկացնեն որակավորման երրորդ փուլում

ԿԼ. Հայկական ակումբները պատասխան հանդիպումները կանցկացնեն որակավորման երրորդ փուլում

15/08/2024 - 13:19

Այսօր` օգոստոսի 15-ին, հայկական ակումբները` «Փյունիկը», «Նոան» և «Արարատ-Արմենիան», պատասխան հանդիպումները կանցկացնենց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։

Հանդիպումների ժամանակացույցը`

«Փյունիկ» – «Օրդաբասի» (20:00)

ԱԵԿ – «Նոա» (21:30)

«Պուշկաշ Ակադեմիա» – «Արարատ-Արմենիա» (23:00)

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է ղազախական «Օրդաբասիին», փոխչեմպիոն «Նոան» տանը 3:1 փայլուն հաղթանակ է տարել հունական ԱԵԿ-ի նկատմամբ, իսկ Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» 0:1 հաշվով ցավալի պարտություն է կրել հունգարական «Պուշկաշ Ակադեմիայից»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023