ԿԼ. «Դյոր» – «Փյունիկ», «Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արամենիա» հանդիպումների մրցավարական անձնակազմերը
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյոր» – «Փյունիկ», «Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումների մրցավարական անձնակազմերը։
Գլխավոր մրցավար – Մերվան Բեյթուլահու,
Եզրային մրցավարներ – Էդմոնդ Զեքիրի, Ֆատմիր Սեկիրաքա։
Չորրորդ պաշտոնյա – Ռեզարտ Հասանայ։
Բոլոր մրցավարները Կոսովոյից են։
«Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արմենիա»
Գլխավոր մրցավար – Դավիդ Ֆուքսման։
Եզրային մրցավարներ – Մատվեյ Յակոբով, Ավի Գոլդշտեյն։
Չորրորդ պաշտոնյա – Ավրահամ Միզրաչի։
Բոլոր մրցավարներն Իսրայելից են։
«Փյունիկը» Երևանում 2:1 հաշվով հաղթել է հունգարական «Դյորին», իսկ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի (0:0) է գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ առաջին խաղում։
Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին, երկու խաղերի մեկնարկն էլ` Երևանի ժամանակով 21:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արարատ-Արմենիա, Դյոր, Կոնֆերենցիաների լիգա, Ունիվերսիտատիա Կլուժ, Փյունիկ