ԿԼ. Բազելը ձախողվեց` սեփական հարկի տակ պարտվելով Տոբոլին🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Բազելը» «Սանկտ Յակոբ Պարկ» մարզադաշտում մրցեց ղազախական «Տոբոլի» դեմ։
Հանդիպման առաջին կեսը գրեթե ամբողջությամբ անցավ շվեյցարական ակումբի ֆուտբոլիստների վերահսկողությամբ, ովքեր մինչև ընդմիջում առաջ անցան հաշվի մեջ. 25-րդ րոպեին աչքի ընկավ Թիերնո Բարին։
Այդուհանդերձ, երկրորդ կեսում Թիմո Շուլցի թիմի համար ամեն ինչ գլխիվայր շրջվեց։
Ամեն ինչ սկսվեց 56-րդ րոպեին, երբ նույն Բարին սեփական տուգանային հրապարակում միտումնավոր ձեռքով խաղաց, ինչից հետո հեռացվեց դաշտից, իսկ հյուրերի օգտվին նշանակվեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց, «Շիրակի», «Արարատի» և «Փյունիկի» նախկին հարձակվող Սերժ Դեբլեն։
Ոգևորված հաջողությունով` Ղազախստանի Կոստանայ քաղաքից ժամանած հյուրերն ընդամենը 5 րոպե անց նաև առաջ անցան հաշվի մեջ. 62-րդ րոպեին հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Ռամզան Օրազովը։
68-րդ րոպեին «Բազելը» մնաց արդեն 9 ֆուտբոլիստով. Ռիկարդո Կալաֆիորին, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։
71-րդ րոպեին «Տոբոլն» էլ ավելի մեծացրեց առավելությունը. հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Իսլամ Չեսնոկովը։
Հատկանշական է, որ 0:1 հաշվի ժականակ 52-րդ րոպեին Ռամզան Օրազովը չէր կարողացել դիպուկ իրացնել 11-մետրանոցը. «Բազելին» փրկեց դարպասապահ Մարկո Սալվին։
Այսպիսով, «Տոբոլը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ, Բազել, Կոնֆերենցիաների լիգա, Շիրակ, Սերժ Դեբլե, Տոբոլ