ԿԼ. Ալաշկերտը ջախջախիչ պարտություն կրեց Համրուն Սպարտանսից` լքելով պայքարը🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր 1:0 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա գոլազուրկ առաջին կեսից հետո արդեն 48-րդ րոպեին Արտակ Եդիգարյանն առաջ մղեց հյուրերին։
Թվում էր` այդքանից հետո «Ալաշկերտն» ընդհանուր դիմակայությունում բաց չի թողնի հաղթանակը, սակայն երևանյան ակումբը քանդվեց ու ստիպված էր 4 գնդակ հանել սեփական դարպասից։
Մալթան ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոկո Պրշան, Մեթյու Գիյոմեն, Ջոնին ու Դոդոն։
Այսպիսով, Կարեն Բարսեղյանի թիմն ընդհանուր դիմակայությունում պարտվեց 2:4 հաշվով ու լքեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Կոնֆերենցիաների լիգա, Համրուն Սպարտանս, Համրուն Սպարտանս - Ալաշկերտ