Կլոպ. «Արսենալը կհաղթի, եթե Յունայթեդը խաղա այսօրվա նման»
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքիից (2:2) հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ մայիսի 11-ին երկրպագելու է «կարմիր սատանաներին» «Արսենալի» դեմ խաղում.
«Ամենայն հավանականությամբ` կերկրպագեմ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Եթե մինչե այդ մնանք չեմպիոնական պայքարում, հիանալի կլինի։
Բայց «Արսենալն» ուժեղ թիմ է։ «Արսենալը» կհաղթի, եթե «Յունայթեդը» խաղա այսօրվա նման։ Վստահ եմ դրանում 100 տոկոսով։
Մենք պետք է հաղթեինք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու խաղերում էլ, բայց չարեցինք դա։ Ինքներս ենք մեղավոր։ Ցավում եմ, բայց սա փաստ է»,- մեջբերում է Metro-ն։
Հավելենք, որ «Յունայթեդի» հետ ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» վաստակեց 71 միավոր և նահանջեց երկրորդ տեղ։ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորեց «Արսենալը», որն ունի նույնքան միավոր։
«Մանչեսթեր Յունայթեդը» 37-րդ տուրում տնային խաղում կընդունի «Արսենալին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Լիվերպուլ, Մանչեսթեր Յունայթեդ, Յուրգեն-Կլոպ